Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայից հայտնում են.
«Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում են Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները:
79 կգ քաշային ծանրորդների մրցման պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը հաջորդաբար բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժության առաջին մոտեցմամբ` բարձրացնելով 185 կգ, Մկրտչյանը սահմանեց երկամարտի Եվրոպայի ռեկորդ: Այս վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց նաև 188 կգ: Այս ձևում նա երկրորդն է: Երկամարտի 338 կգ արդյունքով` Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է»: