Հյուրանոցից նկարահանման տեխնիկա գողացած 42-ամյա տղամարդուն հայտնաբերել են
Իրավունք
13:19 31/10/2025
Հայաստան

Հյուրանոցից նկարահանման տեխնիկա գողացած 42-ամյա տղամարդուն հայտնաբերել են

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն  hոկտեմբերի 14-ի առավոտյան զանգահարած քաղաքացին հայտնել է, որ նախորդ երեկոյան մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոցում թողել են նկարահանման տեխնիկա, իսկ առավոտյան նկատել են, որ այն անհետացել է:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ խոշոր չափերով գողության հատկանիշներով:
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ:

Հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Շերամի փողոցի տներից մեկում, ժամը 11.30-ին ձերբակալվել ու տեղափոխվել բաժին: Տղամարդը ներկայացրել է գողացված տեսախցիկն` իր պարագաներով: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder