Կոմիտասի պողոտա - Վրացական փողոցի խաչմերուկում մեքենաներ են բախվել. Կան վիրավորներ
Հասարակություն
13:41 01/11/2025
Հայաստան

Կոմիտասի պողոտա - Վրացական փողոցի խաչմերուկում մեքենաներ են բախվել. Կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վրացական փողոց խաչմերուկում բախվել են «Mercedes» և «Opel » մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գյուղմթերքի խանութի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոմիտասի պողոտա - Վրացական փողոցի խաչմերուկում մեքենաներ են բախվել. Կան վիրավորներ