Սամիան հաղթում է Տանզանիայի ընտրություններում՝ ձայների 98%-ով
Քաղաքական
11:14 01/11/2025
Աշխարհ

Սամիան հաղթում է Տանզանիայի ընտրություններում՝ ձայների 98%-ով

Տանզանիայի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել նախագահ Սամիա Սուլուհի Հասանը՝ երկրում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին ապահովելով պաշտոնավարման ևս մեկ ժամկետ։

BBC-ն գրում է, որ ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Սամիան ստացել է ձայների 98%-ը։ Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել թափանցիկության բացակայության և լայնածավալ բռնության վերաբերյալ, որի հետևանքով, ըստ որոշ տեղեկությունների, զոհվել են հարյուրավոր մարդիկ, իսկ հարյուրավորները վիրավորվել։ Ազգային մակարդակով ինտերնետի անջատումը դժվարացնում է զոհերի թվի ստուգումը։

Կառավարությունը երկարաձգել է պարետային ժամը՝ անկարգությունները ճնշելու նպատակով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամիան հաղթում է Տանզանիայի ընտրություններում՝ ձայների 98%-ով