Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանացի լուսանկարիչն աշխարհում առաջին անգամ նկարել է եզակի սպիտակ իբերական լուսան
Իսպանացի սիրողական լուսանկարչի տեսախցիկը լուսանկարել է եզակի իբերական լուսան, որը տառապում էր հազվագյուտ գենետիկ խանգարումով։
Եվրանյուզը գրում է, որ լուսանկարիչն իր վերջին «հայտնագորությունը» բնութագրել է «միջերկրածովյան անտառի սպիտակ ուրվական»։
Նրան հաջողվել է որսալ եզակի իբերական լուսան, որը տառապում էր լեյցիզմով, որը գենետիկ խանգարում է, որը բնութագրվում է մաշկի գունանյութի մասնակի կամ լրիվ կորստով, բայց ոչ աչքերի, ինչպես դա տեղի է ունենում ալբինոս կենդանիների մոտ: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս աննախադեպ հայտնագործությունը կատարվել է հոկտեմբերի 22-ին Խաեն նահանգում: