Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտեխսպասարկման կետում, այրվել է «Nissan Sentra»-ն
Իրավունք
20:12 01/11/2025
Հայաստան

Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտեխսպասարկման կետում, այրվել է «Nissan Sentra»-ն

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի թիվ 18 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվում։

Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, տեխսպասարկման կետում չշահագործվող, սակայն վերանորոգվող «Nissan Sentra» մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, տեխսպասարկման կետի սեփականատերը, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում և պարզվում է՝ ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder