Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չինաստանն իր ամենաերիտասարդ տիեզերագնացներին և չորս սև մկների ուղարկել է «Երկնային պալատ» տիեզերակայան
Չինաստանի «Շենչժոու-21» տիեզերական հրթիռը և դրա անձնակազմը, այդ թվում՝ տիեզերագնացների կորպուսի ամենաերիտասարդ անդամը, ուրբաթ օրը թռիչք են կատարել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ցյուցուան» արբանյակային մեկնարկի կենտրոնից «Long March-2F» հրթիռով։ Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով չինական պետական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը։
Սա 2022-ից ի վեր արդեն յոթերորդ առաքելությունն է դեպի մշտապես բնակեցված չինական տիեզերակայան։
Չինաստանի «Շենչժոու-21» տիեզերանավի առաքելությունները ներառում են տիեզերագնացների եռյակներ, որոնք վեց ամիս տիեզերքում են մնում, իսկ վետերան տիեզերագնացներին ավելի ու ավելի շատ փոխարինում են երիտասարդ դեմքերով։
Առաջին անգամ տիեզերք են ուղարկվել Չինաստանի ամենաերիտասարդ տիեզերագնացները՝ 39-ամյա Չժան Հոնչժանը և 32-ամյա Ու Ֆեյը։ Նրանք ծրագրին մասնակցելու համար ընտրվել են 5 տարի առաջ։
Շենժոու-21-ի տիեզերագնացները կփոխարինեն Շենժոու-20-ի անձնակազմին, որը վեց ամսից ավելի ապրել և աշխատել էր «Տյանգուն» կամ «Երկնային պալատ» տիեզերանավում: Շենժոու-20-ի տիեզերագնացները Երկիր կվերադառնան առաջիկա օրերին:
«Շենժոու-21»-ի անձնակազմին միացել են նաև չորս սև մկներ՝ չինական տիեզերակայան տեղափոխված առաջին փոքր կաթնասունները։ Մկները կօգտագործվեն Երկրի ցածր ուղեծրում բազմացման փորձերի ժամանակ։