Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մինչ Փաշինյանը 2025-ը հռչակում է խաղաղության տարի, Բաքվում պատրաստվում են զորահանդեսի
«Իսկ ինչպիս՞ն է2025 թվականի Հայաստանի Հանրապետությունը։ 2025 թվականի Հայաստանը խաղաղ է»,-այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հենց այսօր գրեցին, որ Բաքվի երկնքում սավառնում են ռազմական ինքնաթիռները։ Բաքվում պատրաստվում են շուքով նշել 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի 5-րդ տարին։
«Բաքվում սկսվել են Հայրենական պատերազմում հաղթանակի 5-ամյակին նվիրված զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները։ Այս տարի Հայրենական պատերազմում հաղթանակի 5-ամյակի կապակցությամբ Բաքվի Ազադլիգ հրապարակում նոյեմբերի 8-ին»,-նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Արցախյան 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի պատվին Ադրբեջանն առաջին զորահանդեսն անցկացրեց Բաքվի Ազադլիգ հրապարակում 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, երրորդ տարեդարձը նշեցին օկուպացված Ստեփանակերտում զորահանդեսով։