Ժողովուրդը թույլ չի տա, որ մեր ինքնության սյունաերից ամենակարևորներից մեկը պղծվի. Արթուր Խաչատյան
Հասարակություն
10:54 02/11/2025
Հայաստան

Ժողովուրդը թույլ չի տա, որ մեր ինքնության սյունաերից ամենակարևորներից մեկը պղծվի. Արթուր Խաչատյան

«Չարքից ամեն ինչ սպասելի է, ուղղակի պետք է այն կանխել ու թույլ չտալ»,-Մայր Տաճարի դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի՝ «Վեհարանը ազտագրելու» կոչը։

Խաչատրյանը հիշեցրեց, որ Սուրբ Էջմիածին գրոհի մասին փաշինյանի հայտարարությունից հետո ժողովուրդը մի անգամ արդեն հավաքվեց Էջմիածնում՝ ի պաշտպանություն Եկեղեցու, և շեշտեց, որ ժողովուրդն այնտեղ կանգնած է լինելու պատնեշի պես։

«Ժողովուրդը թույլ չի տա, որ մեր ինքնության սյունաերից ամենակարևորներից մեկը պղծվի»,-ասաց Խարատրյանը

Նկատելով, որ Հայ Առաքելական եկեղեցու երեք թեմի առաջնորդներ կալանավորված և դատապարտված են՝ ընդդիմադիր պատգամավորը ենթադրեց, որ Փաշինյանը կգնա նաև ուղիղ Սուրբ Էջմիածնի վրա գրոհի և այն իրականացնելու է վարչական ապարատով և իրավապահ համակարգով, բայց չի հաջողի։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder