Վերելակը ուղևորի հետ պոկվել ու ընկել է 12-րդ հարկից
Հասարակություն
16:55 02/11/2025
Տարածաշրջան

Վերելակը ուղևորի հետ պոկվել ու ընկել է 12-րդ հարկից

Մոսկվայի բնակելի շենքի 12-րդ հարկից վերելակ է ընկել։ Mash Telegram-ալիքի տվյալներով՝ նրանում գտնվող կինը վիրավորվել է։

Ալիքի տվյալներով՝ մոսկվացուն դուրս են բերել ութերորդ հարկում և հոսպիտալացրել։

«Տեղացի բնակիչների խոսքով՝ Օբրուչև փողոցի շենքում վերելակը տեղադրվել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ առաջ, և նախկինում բողոքներ են եղել աղմուկի և դրա շահագործման հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Հարևանները այժմ կոլեկտիվ հայց են պատրաստում կառավարող ընկերության դեմ», -նշվում է հրատարակության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder