Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հաղարծինում ավտոբուսի վթարից մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր. ԱՆ
Առողջապահության նախարարությունից հայտնում են.
«Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն։
Այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն :
Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:
Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:
Կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն` ավելի ուշ: