Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկ։ Այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։
Մեկ օր առաջ իրաքյան «Բաղդադ Ալ-Յավմ» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն Օմանի միջոցով նման հաղորդագրություն է ուղարկել Իրանին։
«Արտաքին գործերի նախարարությունը ստացել է հաղորդագրությունը», - Մոհաջերանիի խոսքերն է մեջբերում SNN-ը։
Կառավարության խոսնակը չի նշել, թե որ երկիրն է ուղարկել կամ փոխանցել հաղորդագրությունը, սակայն խոստացել է մանրամասները կիսվել «համապատասխան ժամանակին»։
Ըստ «Բաղդադ Ալ-Յավմի», նախորդ օրը Իրանի փոխարտգործնախարար և գլխավոր բանակցող Մաջիդ Թախտ-Ռավանչին այցելել է Օման, որտեղ բանակցություններ է վարել Օմանի ներկայացուցիչների և ՄԱԿ-ի պաշտոնյաների հետ։ Քննարկումները կենտրոնացած էին Իրանի միջուկային ծրագրի և Եմենում տիրող իրավիճակի վրա։
Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսությունը խափանվել է հունիսին՝ Իսրայելի, ապա նաև Ամերիկայի կողմից իրանական թիրախների վրա հարվածներից հետո։