Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալիևի տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ասում է՝ պետք է մեքենաներով վերադառնանք. Ալեն Սիմոնյան
«Ալիևի տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը, տեսել եմ՝ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չէ և այլն, և այլն»,- լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «ես արդեն ասել եմ. մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով» հայտարարությանը։
Ըստ նրա, դա նախատեսված է նրանց ներքին լսարանի համար. «Համարում եմ, որ դա չի բխում այն տրամաբանությունից, որը որ գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում»։
Լրագրողի հարցին՝ նորմա՞լ է, որ Ալիևն ասում է՝ «Սևանա լիճ չէ, Գյոյչա լիճ է», Սիմոնյանը պատասխանեց. «Երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների իրենց տներ վերադառնալու մասին, մենք տանկերի մասին ենք խոսո՞ւմ։ Խոսքն այն մասին է, որ, այո, եթե խաղաղություն լինի... Շատ վատ է անում, որ փոխում է, բայց ինքն իր երկրի համար իր անունն է տալիս, մենք էլ շատ հաճախ տարբեր անուններ ենք տալիս»։