Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հնդկաստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Հնդկաստանի Թելանգանա նահանգում ավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ևս 20-ը վիրավորվել են։ «ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ հայտնել են նահանգի իշխանությունները։
«Մոտ 20 մարդ զոհվել է, մոտ 20-ը բուժվում են հիվանդանոցում, որոնցից երեքը ծանր վիրավորվել են»,-NDTV-ին ասել է Թելանգանայի տրանսպորտի նախարար Պոննամ Պրաբհակարը։
Ոստիկանության խոսնակ Մահեշ Բհագվատի խոսքով՝ նախնական հաղորդագրություններում նշվում է, որ խճաքարեր տեղափոխող բեռնատարի վարորդը գերազանցել է արագությունը և բախվել ավտոբուսին։ Միջադեպից հետո քարեր են ընկել ավտոբուսի վրա, ինչը խոչընդոտել է ուղևորներին փախչել և բարդացրել է շտապօգնության ծառայությունների աշխատանքը։