Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հռոմի կենտրոնում՝ Կոլիզեի մոտ, մասամբ փլուզվել է միջնադարյան Կոնտի աշտարակը։ Այդ մասին դեպքի վայրից հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Դա տեղի է ունեցել ժամը 12:30-ին։ Վիրավորվել են չորս մարդ՝ աշտարակի վերակառուցման վրա աշխատող շինարարներ։ Նրանցից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Հրշեջները չեն բացառում, որ փլատակների տակ կարող է լինել ևս մեկ մարդ։
Ոստիկանությունն ու հրշեջները շրջափակել են Կայսերական ֆորումների պողոտային հարակից տարածքը՝ սահմանափակելով հետիոտնային գոտու երթևեկությունը։
Մեկուկես ժամ անց տեղի ունեցավ ևս մեկ փլուզում, փոշու ամպը ծածկեց անցորդների և լրագրողների բազմությունը՝ ստիպելով ոստիկանությանը ընդլայնել շրջափակումը։ Դեպքի վայր ժամանեց շտապօգնության մեքենա։