Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով ունենք խնդիր. Արփինե Սարգսյան
Իրավունք
10:33 03/11/2025
Հայաստան

Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով ունենք խնդիր. Արփինե Սարգսյան

«Տրանսպորտային միջոցներից կատարված  գողությունների մասով ունենք խնդիր, բայց նախորդ տարվա 9 ամիսների համեմատ ունենք նվազում»,- ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց  ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա 9 ամսում արձանագրվել է  1443 դեպք, ինչը 5,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նա նշեց, որ բացահայտվել է բազմադրվագ գողություն կատարող 165 խմբեր, շորթում կատարող` 4 հանցավոր խմբեր։

Ա. Սարգսյանն ասաց, որ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ,  խստացվել է  քրեական պատասխանավությունը տրանսպորտային  միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողության առումով: Փոփոխությամբ նախատեսված է  միջին ծանրության հացանք՝ նախկին  ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder