Տեղեկություններ կան, որ Կաթողիկոսին ձերբակալելուց հետո հաջորդը լինելու են լրագրողները, Փաշինյանն արդեն անուններ է տվել. Հարց՝ ՆԳ նախարարին
Իրավունք
14:28 03/11/2025
Հայաստան

Տեղեկություններ կան, որ Կաթողիկոսին ձերբակալելուց հետո հաջորդը լինելու են լրագրողները, Փաշինյանն արդեն անուններ է տվել. Հարց՝ ՆԳ նախարարին

«Տեղեկություններ են շրջանառվում, որ կաթողիկոսին ձերբակալելուց հետո հաջորդը լինելու են լրագրողները, Նիկոլ Փաշինյանն արդեն ուժային կառույցներին լրագրողների և խմբագիրների անուններ է տվել։ Ձեզ ցանկ տվե՞լ են»,- Ազգային ժողովում լրագրողներին այս հարցն ուղղեցին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։

Նա պատասխանեց. «Հայաստանում ցուցակներով աշխատանք չկա։ Հայաստանն իրավական պետություն է, և վարույթները նախաձեռնվում են ըստ փաստերի։ Լինի նախարար, իշխանական, ընդդիմադիր թևի ներկայացուցիչ, լրագրող, հասարակ այլ մահկանացու՝ եթե հանցանքի տարր կա, բնականաբար, վարույթ կնախաձեռնվի։

Ձեր մատնանշած որևէ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder