Տեր Թադեի և Տեր Տարոնի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է․ Տեր Եսայի
Հասարակություն
16:44 03/11/2025
Հայաստան

Տեր Թադեի և Տեր Տարոնի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է․ Տեր Եսայի

Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի և Տեր Տարոն քահանա Հունանյանի կարգապահական հարցերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Այս մասին Panorama.am-ին  ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Տեր Եսային հայտնեց, որ Տեր Տարոնն այժմ որևէ տեղ որպես քահանա ծառայություն չի իրականացնում, այս պահին որևէ տեղ նշանակում չունի։

Նշենք, որ նրանք երկուսն էլ իրենց աջակցությունն են հայտնել կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանին։ 

Հիշեցնենք, Տեր Թադե քահանա Թախմազյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե «միանում եմ Տեր Արամի արդար ձայնին»։

Իսկ Տեր Տարոնն էլ ասել էր. «Տեր Արամ, Տեր Թադե, ձեր խոսքը ինձ համար եղավ լույս։ Լույս՝ տեսնելու համար, որ նույնիսկ Եկեղեցու մեջ լռելով չի փոխվի ոչինչ։Միանում եմ այդ լույսին՝ որպես եղբայր, որպես քահանա, որպես մարդ»։ 

Արդեն հաղորդվել է, որ նոյեմբերի 9-ին, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբեի 9-ին  Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում կմասնակցի Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին։

Նշենք, որ վերջին երկու կիրակի օրերին Փաշինյանն ու իր իշխանության ներկայացուցիչները մասնակցել են Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder