Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
9 ամսում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 415 կիլոգրամ 281 գրամ թմրամիջոց. Սարգսյան
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 18,1 տոկոսով։ Այս մասին ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Իրավապահ համակարգի կողմից ձեռնարկված աշխատանքների արդյունքում, 9 ամսվա հաշվարկով, առգրավվել ու ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 415 կիլոգրամ 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի է նախորդ տարվա նույն ինն ամսվա ժամանակահատվածի համադրությամբ»,- նշեց նախարարը։
Նախորդ 9 ամսվա կտրվածքով շրջանառությունից հանվել էր շուրջ 205 կգ թմրամիջոց։