Փլուզում Վանաձորում, կա տուժած
Հասարակություն
16:46 03/11/2025
Հայաստան

Փլուզում Վանաձորում, կա տուժած

Նոյեմբերի 3-ին, ժամը 15։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, ըստ նախնական տվյալների կա տուժած։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder