Վանաձորում փրկարարները փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին
Հասարակություն
18:36 03/11/2025
Հայաստան

Վանաձորում փրկարարները փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին

Նոյեմբերի 3-ին, ժամը 15։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին։

Աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ հատուկ տեխնիկա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder