Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը կտրուկ աճել է
Հասարակություն
11:20 03/11/2025
Աշխարհ

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը կտրուկ աճել է

Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 300 մարդ, ևս 20-ին փրկել չի հաջողվել։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանի կենտրոնում։ Այն կազմել է 6.3 մագնիտուդ։ Փրկարարական ծառայությունները շարունակում են մաքրել ավերակները և գնահատում զոհերի թիվը։

Դուշանբեի բնակիչները նույնպես զգացել են երկրաշարժի ուժեղ ցնցումները, որի էպիկենտրոնը գտնվում էր Աֆղանստանում։ Երկրաշարժը գրանցվել է նաև Ուզբեկստանում և Տաջիկստանում, Սուրխանդարյա շրջանում ցնցումները կազմել են 5.0 մագնիտուդ, իսկ Տաշքենդում՝ 2.0-3.0 մագնիտուդ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder