Բրիտանիան ցնցած գնացքի զանգվածային դանահակահարության գործով մեկ կասկածյալ կա
Իրավունք
09:07 03/11/2025
Հայաստան

Բրիտանիան ցնցած գնացքի զանգվածային դանահակահարության գործով մեկ կասկածյալ կա

Մեծ Բրիտանիայում գնացքում կատարած մասայական դանակահարության միակ կասկածյալը 32-ամյա տղամարդն է։ Այս մասին գրում է BBC-ն։ Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումը կանխել փորձող գնացքի անձնակազմի անդամի կյանքին շարունակում է վտանգ սպառնալ։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ցնցված է շաբաթ երեկոյան դեպի Լոնդոն ուղևորվող գնացքում ուղևորների զանգվածային դանակահարությունից։  Տեղի ունեցածը երկրի վարչապետ Քիր Սթարմերը որակել է որպես «խորապես մտահոգիչ»։ Ինը մարդ ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ։ Միջադեպից հետո ձերբաալվել էին երկու կասկածյալներ։

Նրանցից 32-ամյա բրիտանացի տղամարդը մնում է կալանավորված։ Կարիբյան ծագում ունեցող 35-ամյա բրիտանացին ազատ է արձակվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բրիտանիան ցնցած գնացքի զանգվածային դանահակահարության գործով մեկ կասկածյալ կա