Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով ունենք խնդիր. Արփինե Սարգսյան
«Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով ունենք խնդիր, բայց նախորդ տարվա 9 ամիսների համեմատ ունենք նվազում»,- ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա 9 ամսում արձանագրվել է 1443 դեպք, ինչը 5,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Նա նշեց, որ բացահայտվել է բազմադրվագ գողություն կատարող 165 խմբեր, շորթում կատարող` 4 հանցավոր խմբեր։
Ա. Սարգսյանն ասաց, որ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, խստացվել է քրեական պատասխանավությունը տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողության առումով: Փոփոխությամբ նախատեսված է միջին ծանրության հացանք՝ նախկին ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։