9 ամսում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 415 կիլոգրամ 281 գրամ թմրամիջոց. Սարգսյան
Իրավունք
11:25 03/11/2025
Հայաստան

9 ամսում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 415 կիլոգրամ 281 գրամ թմրամիջոց. Սարգսյան

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 18,1 տոկոսով։  Այս մասին ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց  ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Իրավապահ համակարգի կողմից ձեռնարկված աշխատանքների արդյունքում, 9 ամսվա հաշվարկով, առգրավվել ու ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 415 կիլոգրամ 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի է նախորդ տարվա նույն ինն ամսվա ժամանակահատվածի համադրությամբ»,- նշեց նախարարը։

Նախորդ 9 ամսվա կտրվածքով շրջանառությունից հանվել էր շուրջ 205 կգ թմրամիջոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
9 ամսում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 415 կիլոգրամ 281 գրամ թմրամիջոց. Սարգսյան