Ղազախստանում Կասպից ցովի ափերին հայտնաբերվել են 100-ից ավել սատկած փոկ
Հասարակություն
11:11 04/11/2025
Աշխարհ

Ղազախստանում Կասպից ցովի ափերին հայտնաբերվել են 100-ից ավել սատկած փոկ

Ղազախստանի Կասպից ծովի ափին հայտնաբերվել է ավելի քան 100 սատկած փոկ։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության Մանգիստաուի շրջանի էկոլոգիայի դեպարտամենտին։

Հայտարարության մեջ նշվում է, որ դեպարտամենտի աշխատակիցները Տուպկարագան շրջանի ափամերձ գծի մոնիթորինգի ժամանակ հայտնաբերել են 112 սատկած փոկ։ մարմինները հայտնաբերվել են Ասան գյուղի և Բաուտինո հրվանդանի միջև։

Մասնագետները հետաքննում են միջադեպի պատճառը։ Այդ նպատակով դեպքի վայրում վերցվել են ծովի ջրի նմուշներ։

Հիշեցնենք,որ Կասպից ծովում միայն Ադրբեջանն է նավթ և գազ արդյունահանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ղազախստանում Կասպից ցովի ափերին հայտնաբերվել են 100-ից ավել սատկած փոկ