Դպրոցներում գնահատման համակարգի հետ կապված խնդրի մասին լսել եմ մեր տարբեր սովորողներից. ԿԳՄՍ նախարար
Կրթություն, գիտություն
11:16 04/11/2025
Հայաստան

Դպրոցներում գնահատման համակարգի հետ կապված խնդրի մասին լսել եմ մեր տարբեր սովորողներից. ԿԳՄՍ նախարար

«Դպրոցներում գնահատման համակարգի հետ կապված խնդրի մասին լսել եմ նաև մեր տարբեր սովորողներից»,- ԱԺ-ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ իրենք ունեն ընթացիկ մոնիտորինգ, վերլուծություններ, որոնք ցույց են տալիս, որ իրականում, գնահատման համակարգի փոփոխության ազդեցությունը դրական է։

«Գիտեք` որտեղ է առաջանում խնդիր. քանի որ մենք գտնվում ենք անցումային փուլում, հիմա ունենք նոր գնահատման համակարգով սովորող երեխաներ, որոնք առաջին դասարանից չէ, որ դրանով սովորում են։ Հետևաբար, անցում կատարելով նոր չափորոշչի և նոր գնահատման համակարգի, նրանք ավելի դժվար են այդ փոփոխություններին հարմարվում։

Անցումային փուլը առաջին հերթին  նրանց համար է  դժվար։ Այն երեխաները, որոնք առաջին դասարանից իսկ այս մոտեցումներով սովորում են, հավատացնում եմ,  մոտիվացիայի հետ կապված խնդիր մենք չենք ունենում։

Սա մի մեծ փոփոխություն է, որը միշտ պետք է քննարել»,- ասաց Ժ. Անդրեասյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder