Երբ որ կազմակերպվի, կմտածեմ. Ժաննա Անդրեասյանը՝ «հոգևոր հավաքին» մասնակցելու մասին
Հասարակություն
15:57 04/11/2025
Հայաստան

Երբ որ կազմակերպվի, կմտածեմ. Ժաննա Անդրեասյանը՝ «հոգևոր հավաքին» մասնակցելու մասին

«Ես կառավարության անդամ եմ,  կիսում եմ կառավարության վարած քաղաքականությունը, ինչպես էլ պետք է լինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք աջակցում է Նիկոլ Փաշինյանի՝ «հակակաթողիկոսական» արշավին։

Նա նշեց, որ եկեղեցին ունի բազմաթիվ խնդիրներ, շատ կարևորում է, որ հոգևոր կյանքը լինի այնպիսին, ինչպիսին պետք է լինի. «Առաջին հերթին պետք է լինի հոգևորի մասին։ Չեմ կարծում՝ այս պահին այն, ինչ  տեղի է ունենում, կապ ունի հոգևորի հետ։ Դա ինձ, ինչպես մեր երկրի ցանկացած քաղաքու, խորը ցավ է  պատճառում։ Հույս ունեմ, այդ իրավիճակն արագ  կհանգուցալուծվի։ Կարծում եմ առաջին հերթին  եկեղեցու շահերից է բխում հոգևոր կյանքի նորոգման գործընթացը»։

Հարցին՝ արդյո՞ք կմասնակից Նիկոլ Փաշինյանի հայտարարած հոգևոր հավաքին Էջմիածնում, եթե կազմակերպվի, Ժաննա Անդրասյանն ասաց. «Երբ որ կազմակերպվի, կմտածեմ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder