Նոյեմբերի 4-ին դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
Տնտեսություն
10:55 04/11/2025
Հայաստան

Նոյեմբերի 4-ին դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել

ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 4-ին ժամը 9:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 380.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0384 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 384.76դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 382 դրամ է, վաճառքը՝ 385։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 434.79 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը 445.55։

Փոխանակման կետերում եվրոյի առքը 438 դրամ է, վաճառքը՝ 443.5։                  

Ռուբլու առքն էլ կազմում է 4.63դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.88 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.60 և վաճառվում 4.73 դրամով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder