Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 100 մլն դրամը
Իրավունք
18:09 04/11/2025
Հայաստան

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 100 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում տնտեսվարողի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից առանձնապես խոշոր չափերով՝ 100 մլն ՀՀ դրամ վնասը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder