Ռոնալդուն պատասխանել է՝ արդյոք Մեսսին իրեն գերազանցում է
Աշխարհում
10:01 04/11/2025
Աշխարհ

Ռոնալդուն պատասխանել է՝ արդյոք Մեսսին իրեն գերազանցում է

Ալ-Նասիրի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին: Լրագրող Պիրս Մորգանի հետ հարցազրույցում 40-ամյա հարձակվողին ուղիղ հարց են տվել. «Համաձա՞յն եք նրանց հետ, ովքեր կարծում են, որ Մեսսին ձեզանից լավն է»:

«Ոչ, ես չեմ կարծում, որ Մեսսին ինձանից լավն է: Ես չեմ ուզում համեստ լինել», - պատասխանել է պորտուգալացի աստղը:

Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում խաղում է 2023 թվականի սկզբից։ Լիոնել Մեսսին նույն թվականի հուլիսին տեղափոխվեl 1 «Ինտեր Մայամի»։ Արգենտինացին այժմ 38 տարեկան է։

Այս մրցաշրջանում Կրիշտիանուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրած տասը խաղում խփել է ինը գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոնալդուն պատասխանել է՝ արդյոք Մեսսին իրեն գերազանցում է