Շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և SARS-Cov-2 հարուցիչներ
Օրվա թեմա
14:17 04/11/2025
Հայաստան

Շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և SARS-Cov-2 հարուցիչներ

Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Առողջապահության նախարարությունից հայտնում են,. որ բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ գտնվում են գրեթե միևնույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր են՝ 1,2 անգամ։

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։

Այլ շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության` SARS-Cov-2 հարուցիչներ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder