ՍԴ-ի և այլ դատավորների, ոստիկանների, ԱԱ ծառայողների և զինվորականների վրայից կհանվի արգելքը
Իրավունք
13:30 04/11/2025
Հայաստան

ՍԴ-ի և այլ դատավորների, ոստիկանների, ԱԱ ծառայողների և զինվորականների վրայից կհանվի արգելքը

«Փոփոխությունը պայմանավորված է ՍԴ որոշմամբ։ Մի կարգավորում կար, որի մասով ՄԻՊ-ը դիմել էր ՍԴ և այն համարվել էր հակասահմանադրական»,- Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ներկայացնելով «Արհեստակցական միությունների մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Փոխնախարարը նշեց, որ օրինագծով «Արհեստակցական միությունների մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում  փոփոխությամբ վերացվում է արհեստակցական միությանը անդամակցելու արգելք նախատեսող դրույթը, որը վերաբերում է ՀՀ ԶՈՒ ոստիկանության, ԱԾ-ի, դատախազության ծառայողներին, ՍԴ-ի և մյուս դատավորներին։

 «Օրինագիծն այդ արգելքը վերացնելու մասին է»,-ասաց Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ ԱԱ մարմիններում ծառայության և Ոստիկանության ծառայության մասին օրենքներում արդեն համապատասխան փոփոխություններով արգելքները վերացվել են։

Հանձնաժողովը 5 կողմ մեկ ձեռնպահ ձայնով դրական եզրակացություն տվեց օրինագծին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՍԴ-ի և այլ դատավորների, ոստիկանների, ԱԱ ծառայողների և զինվորականների վրայից կհանվի արգելքը