Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տեսեք՝պոպուլիզմն ուր է հասել, որ փորձում են 3-րդ, 4-րդ դասարանի թվաբանական խնդրի մեջ այսչափ մանիպուլյացիա անեն. Թադևոս Ավետիսյան
Օրերս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2026 թ բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ-ում ինքնատիպ թվաբանություն արեց և պնդեց, որ հաջորդ տարի թոշակները ընդհուպ կմոտենան նվազագույն սպառողական զանբյուղի չափին։ Հիշեցնելով, որ գործող կարգավորումներով ոչ կանխիկով գնումների 12 %՝ մինչև 6 հազար դրամն է վերադարձվում թոշակառուին՝ Թորոսյանը նշեց,որ հաջորդ տարի նախատեսում են այն դարձնել 20%՝ 10 հազար դրամ, և դրան գումարել նաև համընդհանուր հետվերադարձի նորմով նախատեսված 2 %-ը։ Ըստ, նախարարի, դրանով թոշակները կավելանան 22 %-ով ու կհասնեն նվազագույն սպառողական զանբյուղի 90%-ին։ Որպեսզի պարզենք, թե ինչքանով է Թորոսյանի ներկայացված թվերը համապատասխանում իրականությանը Panorama.am-ը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին։
«Պարզ մանիպուլյացիա է։ Այսօր՝ 2025 թ եկրորդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 81 700 դրամ է։ Ասեմ, որ այս տարվա 6 ամսվա մեջ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է 6 հազար դրամով։Նոր տվյալները դեռ չկան, բայց եթե այս տեմպով դիտարկենք, ապա հաջորդ տարի նվազագույն սպառողական զամբյուղը հասնելու է 85-90 հազար դրամի։
Միջին կենսաթոշակը շուրջ 50 հազ դրամ է։ Իրենք ասում են, որ անկանխիկից հետվերադարձը 12 %-ից դարձնում են 20% և վերին սահմանը ամսեկան 6 հազ դրամից հասնում է 10 հազ դրամի։ Այսինքը, լավագույն դեպում հետվերադրաձով թոշակը բարձրանալու է միջինը 3-4 հազ դրամով, որովհետև գիտենք, որ կոմունալ ծախսերի համար հետվերադարձ չի տրվում։ Հետևաբար, եթե թոշակառուն վճարի կոմունալ ծախսերի՝ ջրի հոսանքի, գազի դիմաց քեշբեքեր չեն տրվում և լավագույն դեպքում, նաև նկատի ունենալով 2 %-ի հետվերադարձը բոլորի համար, ապա միջին թոշակը կարող է հասնել 55-56 հազ դրամի։ Հիմա դիտարկենք 56 հազ դրամը և ես ասացի, որ 2026 թվականին նվազագույն սպառողական զամբյուղը կհասնի 85-90 հազ դրամի սահմաններին։ 56 հազարը շատ պարզ հաշվարկով կարելի է պարզել, թե նվազագույն սպառողական զամբյուղի քանի տոկոսն է կազմում։ Այստեղ տարբերությունը էական է՝ շուրջ 30 հազ դրամի։ Այսինքը 56 հազ դր-ին պետք է գումարենք 30 հազ դրամ, որպեսզի ստանանք 86 հազար, ոչ թե 2-3 հազ դրամ ավելացնելով։ Պատկերացրեք, թե պոպուլիզմն ուր է հասել, որ փորձում են 3-րդ, 4-րդ դասարանի թվաբանական խնդրի մեջ նույնիսկ այսչափ մանիպուլյացիա անեն»։