Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
Քաղաքական
17:22 04/11/2025
Հայաստան

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Նոյեմբերի 4-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին։

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը հայտնում է, որ շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման և Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։

Հանիպմանը ներկա են եղել դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին