Շատ են մանիպուլյացիաները. ԿԳՄՍ նախարարը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման մասին
Կրթություն, գիտություն
11:55 04/11/2025
Հայաստան

Շատ են մանիպուլյացիաները. ԿԳՄՍ նախարարը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման մասին

«Ծիծեռնակաբերդում անում ենք անհրաժեշտ աշխատանքներ, դրանք, բնականաբար, շարունակվում են, ամեն շաբաթ լինում եմ հուշահամալիրում»,- ԱԺ-ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ Ծիեռնակաբերդի հուշահամալիրի մույթերի վերանորոգման ամբողջ ընթացքը վերահսկվում է մասնագիտական համապատասխան խմբի կողմից։

«Գիտեմ, որ շատ են  մանիպուլյացիաները։ Դրանք հենց այդ բառով էլ կոչում եմ՝  մանիպուլյացիա, որովհետև իրականում այն, ինչ արվում է  Ծիծեռնակաբերդում  մույթերի վերականգնման հետ կապված,  նորություն չէ տեխնոլոգիական իմաստով։ 2015 թվականին այդ նույն տեխնոլոգիայով  իրականացվել է  հուշասյան  վերանորոգումը»,- ասաց Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով, Ծիծեռնաբերդը կարևորագույն հուշահամալիր է, 1 մմ որևէ փոփոխություն անելը անցնում է  համապատասխան ընթացակարգով։

«Հիմա ունենք հետևյալ պայմանավորվածությունը՝ 3 մույթերում աշխատանքը կամփոփվի,  դրանից հետո ևս մեկ անգամ գիտամեթոդական խորհրդում կքննարկենք  հաջորդ  մույթերի հետ կապած աշխատանքների մասով»,- ասաց նա։

Ժ. Անդրեասյանը հայտարարեց, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաց է, թանգարանը բաց է, աշխատանքները կազմակերպվում են այնպես, որպեսզի չխանգարեն որևէ այցելուի մուտքը։

«Մինչև ապրիլ այս պահին սկսված աշխատանքներն ավարտվելու են»,- ընդգծեց նա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շատ են մանիպուլյացիաները. ԿԳՄՍ նախարարը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման մասին