Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՌԴ-ի բանակին կենսականորեն անհրաժեշտ ռեսուրսներ մատակարարող մի քանի ռուսական նավթային օբյեկտների: Այդ մասին հայտնում է euronews-ը։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումները խաթարել են ավելի քան 10 ռուսական օդանավակայանների գործունեությունը։
Երեքշաբթի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի մարզերի մի քանի նավթաքիմիական գործարանների վրա։
Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքում առնվազն երկու պայթյուն է որոտացել: Այնտեղի արդյունաբերական համալիրը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովի իր Telegram ալիքում հայտնել է, որ երկու անօդաչու թռչող սարք է խփվել, և դրանց բեկորները ընկել են օժանդակ արտադրամասի մոտ գտնվող արդյունաբերական գոտում: «Զոհեր կամ վիրավորներ չկան, և գործարանը բնականոն աշխատում է»,-հավելել է նա։
Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մասամբ փլուզվել է ջրամաքրման կայանը: