Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պենտագոնը Սպիտակ տանը թույլատրել է Ուկրաինա «Տոմահավկ» հրթիռներ հատկացնելու համար
Պենտագոնը հաստատել է «Տոմահավկ» թևավոր հրթիռների մատակարարումը Ուկրաինա, որի վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Պենտագոնը կարծում է, որ «Տոմահավկ» հրթիռների մատակարարումը բացասաբար չի ազդի ԱՄՆ զինանոցների վրա։
Հոկտեմբերի 28-ին Գերագույն ռադայի պատգամավոր Եգոր Չերնևը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի «Տոմահավկ» հրթիռներ մատակարարել հակամարտության գոտի, եթե չկարողանա ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և եթե պատժամիջոցները չհաջողվեն։ Խորհրդարանականի խոսքով՝ ամերիկացի առաջնորդը հրթիռները Կիև տեղափոխելու հարցն օգտագործում է Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար։