Ստավրոպոլից թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում
Հասարակություն
16:43 05/11/2025
Տարածաշրջան

Ստավրոպոլից թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում

Ստավրոպոլից Մոսկվա թռչող Boeing ուղևորատար ինքնաթիռը հիդրավլիկ համակարգի հետ կապված խնդիրների ի հայտ գալուց հետո անվտանգ վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։

«Ստավրոպոլից Մոսկվա չվերթ կատարող Boeing 737-800-ը ժամը 15:00-ին անվտանգ վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում՝ հիդրավլիկ համակարգի խափանումից հետո», -ասել է աղբյուրը։

Մասնագետները հետաքննում են միջադեպի հանգամանքները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստավրոպոլից թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում