Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ական պատգամավորի զոքանչն ի՞նչ է արել, որ դուք նրան կալանավորել եք. Խամոյանը՝ ՔԿ նախագահին
«Հարկայինի աշխատողները շատ կուլտուրական ներխուժում են տնտեսվարողների գործունեության վայր, առաջարկում են X գումարի հարկ վճարել, հակառակ դեպքում սպառնում են, որ իրենցով կզբաղվեն քննիչները»,-ԱԺ Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովում 2026 թ. բյուջեի քննարկման ժամանակ ՔԿ նախագար Արթուր Պողոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ շեշտելով որ պետական ռեկետ է իրականացվում։
Նրա խոսքով, քննիչներն էլ առաջարկում են ինչ-որ հաշվեհամարի գումար փոխանցել, որը հետագայում հաշվակ կարվի, կա՛մ կվերադարձվի, կա՛մ՝ ոչ, հակառակ դեպքում սպառնում են, որ կկալանավորեն բիզնեսի սեփականատիրոջը։
Անցնելով քաղբանտարկյալների խնդրին՝ Խամոյանը հարցրեց. «Ե՞րբ եք Սամվել Կարապետյանի գործն ուղարկելու դատարան, «զադերժկան» ինչումն է»։
Նշելով, որ այս ընթացքում բազմաթիվ գաղտնալսումների դեպքեր են արձանագրվել՝ Խամոյանը հետաքրքրվեց, թե իր մտքով չի անցնում վարույթ հարուցել։
Պողոսյանը հայտնեց, թե համաձայն չէ այն ձևակերպման հետ, որ պետական ռեկետ է իրականացվում։
ՔԿ նախագահը հայտնեց, որ իրենք 10 մլն դրամը հազիվ գերազանցող դեպքերով չեն վարույթ նախաձեռնում։
«Հասկանում եմ, որ երբ Քրեադատավարական միջոցներ ես ձեռնարկում, որոնք միջամտում են տնտեսվարողի գործունեության վրա, որոշակի դժգոհություններ կարող է գեներացնել»,- ասաց Պողոսյանը։
Պատասխանելով գործարար Սամվել Կարապետյանի գործը դատարան չուղերկելու պատճառների մասին հարցին՝ ՔԿ նախագահն ասաց. «Հսկայածավալ քրեական վարույթ է, այնտեղ մեք գործ ունենք փողերի լվացման, խարդախության, հարկեր վճարելուց խուսափելու հետ»։
Նա նշեց, որ քննչական վարույթը ծավալուն է և բազմաթիվ քննչական գործողություններ են իրականացվում։
Պողոսյանը հայտնեց, որ այս պահին ՔԿ-ում 811 քննիչի հաստիք է համալրված, թափուր է 203-ը և 158 կին ծառայող կա։
Խամոյանը ուրախություն հայտնեց, որ ՔԿ նախագահը չհերքեց, որ քննիչները գործարարներին ստիպում են գումար մուծել, հակառակ դեպքում գործ կհարուցեն։
Հայտարարելով որ կալանքը ՔԿ-ում ֆետիշացվում է՝ Խամոյանը հարցրեց.
«ՔՊ-ական պատգամավորի զոքանչն ի՞նչ է արել, որ դուք կալանավորել եք՝ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի ակցիային մասնակցելու համար»։
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Գյումրիում նաև անչափահաս են ձերբակալել։