Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Միասնության Թևեր»-ը գիտի իր տեղը, իր դերն ու իր առաքելությունը.Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.
««Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնությունը շարժվում է ոչ թե հռետորական պոռթկումների կամ իրավիճակային հայտարարությունների ազդեցությամբ, այլ՝ հստակ գիտակցված ռազմավարությամբ։ Մենք գիտենք, թե ուր ենք գնում, գիտենք մեր նպատակը և մեր քայլերի ուղղությունը։ Մեր ճանապարհը միանշանակ է՝ դեպի իրական, արժեքային և ինստիտուցիոնալ քաղաքական փոփոխություն։
Մենք մեր շուրջն ենք համախմբում այն դերակատարներին, որոնք գաղափարական և բարոյական առումով համապատասխանում են «զնմանը՝ զնմանին» սկզբունքին։
«Միասնության Թևեր»-ը գիտի իր տեղը, իր դերն ու իր առաքելությունը։ Մենք ներկայանալու ենք հանրությանը ոչ թե անորոշ խոստումներով, այլ հստակ օրակարգով ու ծրագրերով՝ հիմնված ազգային պետականության վերականգնման, արդարության հաստատման և ժողովրդավարական ինքնիշխանության ամրապնդման վրա։
Սա պայքար է նոր քաղաքական մշակույթի համար՝ ազնվության, պատասխանատվության և միասնության մշակույթի։ Եվ այդ պայքարում մենք չենք շեղվելու մեր ճանապարհից, որովհետև գիտենք՝ ուր ենք գնում և ինչի համար ենք գնում»։