Երևան-Արմավիր ավտոճանապարհին 4 մեքենաներ են բախվել. կա զոհ և վիրավոր
Հասարակություն
19:55 05/11/2025
Հայաստան

Երևան-Արմավիր ավտոճանապարհին 4 մեքենաներ են բախվել. կա զոհ և վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են 3 «Mercedes» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder