Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կինը Հելոուինից հետո երեխաների քաղցրավենիքի մեջ ածելիի շեղբեր է գտել
Գերմանիայի Կիլ քաղաքում անհայտ անձինք ածելիի շեղբերը խառնել են Հելոուինի առթիվ երեխաներին բաժանված քաղցրավենիքի մեջ: Այդ մասին Der Spiegel-ին հայտնել է Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասի տեղական ոստիկանությունը։
Ըստ գործակալության՝ մի կին չորս երեխաների հետ Հասսե շրջանում դռնեդուռ էր գնում՝ քաղցրավենիք հավաքելով: Ավելի ուշ, երբ ընտանիքը տեսակավորում էր հավաքված քաղցրավենիքը, մայրը նրանց մեջ ածելիի շեղբեր հայտնաբերեց: Երեխաներից ոչ մեկը չի տուժել: Կինը կապ է հաստատել ոստիկանության հետ, որը հարուցել է գործ և սկսել է միջադեպի հանգամանքների հետաքննությունը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները կոչ են արել ծնողներին ուշադիր ստուգել տոնի ընթացքում իրենց երեխաների կողմից հավաքված քաղցրավենիքը: Ոստիկանությունը ընդգծել է, որ նման գործողությունները «ոչ մի կապ չունեն Հելոուինի անվնաս զվարճանքի հետ» և դրանք անվանել է չափազանց անպատասխանատու: Լուրին անդրադարձել է «Գազետա.ռու»-ն։