Արևմուտքը կանաչ լույս է տվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին՝ հակաօրինական գործողություններ անելու․ Շարմազանով
Քաղաքական
19:28 05/11/2025
Հայաստան

Արևմուտքը կանաչ լույս է տվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին՝ հակաօրինական գործողություններ անելու․ Շարմազանով

Շատ բարդ է տրամաբանություն և արդարադատություն փնտրել այս իշխանությունների գործողությունների մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ գործող  իշխանությունների արդարադատության և ժողովրդավարության արժեքների վերաբերյալ խոսելն անիմաստ է, որովհետև որքան իրենք խոսեն ժողովրդավարության մասին, այնուամենայնիվ, տասնյակ քաղաքական բանտարկյալների առկայությունը խոսում է ժողովրդավարությունից հեռու լինելու մասին։

 «Հայաստանը միլիոնավոր կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից և հստակ քայլերով գնում է դեպի  քաոս, հակօրինական ռեժիմ»,- հավելեց քաղաքական գործիչը։

 Հարցին, թե ինչու այժմ ակտիվ չեն միջազգային կառույցները և համարժեք արձագանք չենք լսում՝ տեղի ունեցող գործընթացներին, Շարմազանովն արձագանքեց․ «Համոզված եմ, որ եթե նույնիսկ այստեղ  ինձ ճակատից գյուլեն, կարծում եմ, Արևմուտքը ոչ մի բան չի անի։  Արևմուտքի նպատակն է էս իշխանություններին քաջալերելը, այս իշխանությունների պատվեր տալը և 3-րդ հանրապետության բոլոր ժողովրդավարական ինստիտուտների իսպառ քանդումը, ոչ միայն ազգային, այլև ժողովրդավարական ինստիտուտների։ Մենք տեսնում ենք, որ Արևմուտքը թքած ունի սրա վրա, Արևմուտքը կանաչ լույս է տվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին՝ հակաօրինական գործողություններ անելու։ Դուք պատկերացնում եք, եթե Հայաստանում որևէ կրոնական այլ կազմակերպության վրա այսպիսի ատելություն, այսպիսի քարկոծում լինի, արևմտյան մամուլը, արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները ԵԽԽՎից մինչև  Եվրոպական միություն ինչպիսի ռեփորթներ ու սանկցիաներ կկիրառեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե մի   Արևմուտքում ապրող կամ ն ծագում ունեցող բարերարը «մեր ձևով» բառագմբակության համար 5 ամիս ԱԱԾ-ի պադվալում լիներ, 5 րոպե չէին թողի։Հասկանո՞ւմ եք, մենք ապրում ենք քաոսային իրավիճակում։ Բոլոր մարդիկ նստած են՝ ոչինչ չանելու համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder