Նոյեմբերի 5-ին ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են, դոլարինը՝ աճել
Տնտեսություն
09:24 05/11/2025
Հայաստան

Նոյեմբերի 5-ին ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են, դոլարինը՝ աճել

ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 5-ին ժամը 9:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 380.47 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.0604 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 384.76 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 382 դրամ է, վաճառքը՝ 385։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 434.32 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը 445.11։

Փոխանակման կետերում եվրոյի առքը 437 դրամ է, վաճառքը՝ 443։                     

Ռուբլու առքն էլ կազմում է 4.62 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.87 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.62 և վաճառվում 4.78 դրամով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder