Թագուհի Թովմասյանը ՔԿ նախագահին ձեռնաշղթա նվիրեց
Իրավունք
11:47 05/11/2025
Հայաստան

Թագուհի Թովմասյանը ՔԿ նախագահին ձեռնաշղթա նվիրեց

«Դուք ասացիք, որ 16.4 %-ով կալանքի միջնորդությունները նվազեցրել եք, բայց արդարադատության նախարարը շարունակում է հնչեցնել ահազանք առ այն որ, կալանքների թիվը շարունակում է լինել Մտահոգիչ, քանի որ մեր երկում դատապարտյալներն ավելի քիչ են, քան կալանավորվածները, ակնհայտորեն մարդկանց կալանավորում եք, բայց հետո այն դատական վախճան չի ունենում, կամ կալանքները փոխարինվում են խափանման այլ միջոցների»,-ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին դիմեց ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և շարունակեց.

«Քանի որ կալանքների մասիով դուք շատ ակտիվ եք և կալանքի միջնորդություն ներկայացնելուց շատ չեք վարանում,  ես այդ առիթով ուզում են ձեզ  խորհրդանշական նվեր նվիրել, որը, հուսամ, կօգտագործեք, կդնեք ձեր սեղանին, և ամեն անգամ ձեռնաշղթաները տեսնելուց դուք կհիշեք, որ քաղաքացիներին ուղղակի տանել կալանքի, ամենաճիշտ որոշումը չէ։

Ընդդիմադիր պատգամավորի հարցին միջամտեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Խոսքի ազատության և պատգամավորի մանդատին բնորոշ ցանկացած բան ընդունելի է, բայց եթե ցանկություն ունեք պարոն Պողոսյանի հանդեպ այլ քաղաքական ակցիա իրականացնել,  սա լավագույն դեպքը չէ»,-ասաց Վարդնյանը։

Նա նաև նշեց, որ նվերները պետք է հայտարարագրվի և սահմանափակում կա։

Թովմասյանը արձագանքեց, որ շատ ցածր արժեքով նվեր է ընտրել և դիմելով Վլադիմիր Վարդանյանին, ասաց, որ նա խոչընդոտում է իր գործունեությանը։

Վլադիմիր վարդանյանը շարունակեց պնդել իր դիրքորոշումը. «Սա չի նշանակում, որ քննարկումը պետք է վերածվի իրավապահ համակարգի նկատմամբ ինչ-որ ֆլեշմոբերի, այնպես որ խնդրում եմ այդ ձեռնաշղթան պահեք, հակառակ դեպքում ես կընդհատեմ նիստը»։

Թովմասյանը նշեց, որ խոսում են ՔԿ-ի գործունեության արդյունավետության մասին, որը բյուջեից ստանալով ահռելի գումարներ, հանրության մոտ որոշակի մտահոգություններ կան նրա գործունեության վերաբերյալ, և առաջնային մանդատ ունեցող պատգամավորները իրավունք ունեն հարցեր հնչեցնել։

«Այս նվերը էժան հայտարարագրման ենթակա է, այստեղ կթողնեմ և հուսով եմ, որ այն ձեզ կուղղորդի ցանկացած քաղաքացու կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ երկար մտածել, թե արդյոք արժե կալանքի տանել այս քաղաքացուն»,-ասաց Թովմասյանը և նշեց, որ Քննչական կոմիտեն  ակտիվ է քաղաքացիների նկատմամբ երբ կա քաղաքական հրահանգ, իսկ հանցագործները ազատության մեջ ման են գալիս և մի քանի ժամում 4 մարդ են սպանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder