Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի զոհերի թիվը հասել է 66-ի։ 66 զոհվածների վեց զինծառայողներ կան, որոնց ուղղաթիռը վթարի է ենթարկվել Մինդանաո կղզու Ագուսան դել Սուրում՝ մարդասիրական առաքելության ժամանակ։ Աղետների դեմ պայքարի գործակալությունը հայտնել է 26 անհետ կորածի և 10 վիրավորի մասին։
Թայֆունի ավերածություններն ավելի շատ են Սեբու նահանգում, այստեղ տները վերածվել են ավերակների, փողոցները լցված տարբեր բեկորներով։
CNN-ի փոխանցմամբ, Թալիսայ քաղաքում էլ թայֆունի հետևանքները զգալի են։ Մարդիկ չնայած վտանգին՝ վազում են փողոցներով, հույս ունենալով փրկել իրենց ունեցվածքը։