Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգակործան «հարևանը» այս կառավարության հետ միասին այդքան արհավիրք բերեց մեր ժողովրդի գլխին, հիմա էլ իբր ճանապարհ է տալիս, որ ցորենը մտնի Հանրապետություն. Աշոտ Հարությունյան
«Առաջիկա օրերին ցորենով բեռնված գնացքը Ղազախստանից կհասնի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, դա նշանակում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն իրականություն է և, ի հեճուկս բոլոր նեգատիվ մեկնաբանությունների և ընկալումների, կրկին ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ադրբեջանի նախագահի հասցեին, ով այդ որոշումը կայացրել է»,- օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց. «Ղազախական ցորենից բացի երկաթուղով Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հիմա էլ ճանապարհ է ընկել ռուսական ծագման ցորենը»։ Փաստն պարենային անվտանգության և ցորենի խնդրի տեսանկյունցի դիտարկելու համար Panorama.am-ը դիմեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին։
«Եթե վերցնենք իրենց 2024 թվականին հրապարակած պարենային ապահովվածության ցուցանիշներն, ապա իրենց իսկ թվերով, պարենային ապահովվածության տեսանկյունից, հացի ցորենի գծով մենք ինքնաբավ ենք ընդամնեը 22.8 %-ով։ Սա նշանակում է, որ մնացած մասը պակաս է և պետք է ներկրվի։ Ըստ տարիների Հանրապետություն հացի ցորեն, հացի համար 99 %-ով պետք է ներկրվի ՌԴ-ից՝ բարձր հացաթխման որակներով, անվտանգ և գնային առումներով մատչելի։
Մեկ այլ բան է, որ Հանրապետությունում հացի խնդիրը չեն կարգավորում, այն չի էժանանում։
Անընդհատ ասել ենք, որ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվել են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով և հաշվի առնելով Արցախի դառը դասը, մենք պետք է ցորենի ապահովվածությունը բարձրացնենք, Ինքնաբավ հացի խնդիրը պետք է փակենք, որովհետև ազգաբնակչության մեծ մասի հիմնական սննդամթերքը համարվում է ցամաք հացը։ Փոխարեն ուժեղացնենք ծրագրերը որ, անջրդի տարածքներում, լեռնային նախալեռնային գոտիներում, ինչու չէ՝ նաև ջրովի հողերում որպես ցանքաշրջանառություն կիրառվի ցորենը՝ հակառակը տարեցտարի պակասացրեցին դրանք։ Այն ցույց տվեց, որ դա էս «ղեկավարության» քաղաքականությունն էր։ Այն նրա որդեգրած քաղաքականությունն էր՝ պակասեցնել ցանքատարածությունները, Հայաստանում ցորենի արտադրությունը քչացնել, մոտեցնե շատ խայտառակ թվերի։
Կամաց-կամաց երկիրը տանում են Ռուսաստանից պոկելու և անհայտ ուղղությամբ տանելու։ Արդյունքում՝ բերեցին սելը կանգանցրեցին բարդոցի տակ, ու իբր թե ցորենի խնդիրը փորձում են Ղազախստանից լուծել։ Բայց շուտով Վրաստանի հետ էլ կունենան խնդիրներ՝ միակ ճանապարհը կփակեն, կամ էլի խնդիր կառաջացնեն, որ ստիպեն ժողովրդին հերթական անգամ հաշտեցնել այն մտքի հետ, որ ցորենն Ադրբեջանի տարածքով գալիս է։
Ազգակործան «հարևանը», որը այս կառավարության հետ միասին այդքան արհավիրք բերեց մեր ժողովրդի գլխին, հիմա էլ իբր բարիդրացիական ճանապարհ է տալիս, որ ցորենը մտնի Հանրապետություն։ Սակայն, ըստ առկա տվյալների՝ մամուլի, կամ ընդհանուրաղբյուրների, առաջին խմբաքանակը՝ 15 վագոն, ավելի քան 1000 տոննա, գալիս է ՌԴ-ից, ներկայում Ադրբեջանի տարածքից մտնում է Վրաստան և գալու է Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի կայարան և այդտեղ հաստատ բեռնաթափվելու է Լեռնագոգի վարչական տարածքում գտնվող, նախկինում «Կովկասի հսկա» կոչվող , ներկայում Բաղրամյանի ալրաղացում։ Այստեղ պետք է հետևողական լինել և պարզել, թե նույն ցորենը, որ ՌԴ-ից գալիս էր հանրապետություն, այլ ճանապարհով , ինչ գնով է այնտեղ ձեռք բերվել, ինչքան է նստում մինչև նույն կետը տեղափոխման ծախսերը, և համեմատել այդ ճանապարհով եկացածի հետ՝ տնտեսական արդյունավետությունը հասկանալու համար, որն անկեղծ ասած, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Մի բան, որ գալիս է Ադրբեջանի տարածքով, արնոտ ձեռքերով, այն իմ համար բացարձակ նշանակություն չունի։ Ես պատրաստ եմ 100 կամ 200 գր հաց ուտեմ, որ կերել են Լենինգրադի բլոկադայի ժամանակ, բայց Ադրբեջանից արնոտ ցորենը ես չեմ ուզում ընդունել։ Կան մարդիկ, տնտեսագետներ բիզնեսմեններ, որոնք դրա հետ հաշտ են՝ Աստված իրենց հետ։
Իսկ ընդհանուր առմամբ ցանքերը խայտառակ վիճակում են, քաղաքականությունը շատ վատ է, շուտով անասնագլխաքանակի և կաթի մսի գծով պրոբլեմ ենք ունենալու՝ էդ էլ կբերեն Ադրբեջանից ու մնացածը՝ բազմակետ կամ «տուտ-տուտ-տուտ»,-ասաց Աշոտ Հարությունյանը։