Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կովկասում իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն. Շոյգուն՝ Գրիգորյանին
Հարավային Կովկասում իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն։ Նման կարծիք է հայտնել ՌԴ անվտանգության խորհդրի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Կարևոր է, որ մենք հստակեցնենք դիրքորոշումները։ Այն ամենը, ինչ վերաբերում է վերջին, տարբեր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում՝ Կովկասում ու մասնավորապես Հարավային Կովկասում, պահանջում են, մեր մշտական ուշադրությունը, խորհրդակցությունները»,-ասել է Շոյգուն։
Գրիգորյանը վստահեցրել է՝ պատրաստ է մանրամասներ ներկայացնել տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ու շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար։
Այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը։ Հանդիպման շրջանակում Շոյգուն երկկողմ հանդիպումներ է անցկացրել այդ թվում ադրբեջանցի գործընկերոջ հետ։