Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործերը՝ հիմնված կեղծ մեղադրանքների և մտածածին իրողությունների վրա, 7 տարուց ավելի անպտուղ շարունակվում են. Աբրահամյան
«Իշխանությունն ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումները բազմասերիանոց օպերացիաների է վերածում` ոստիկանական գործողություններից մինչև դատական ատյաններ»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա որպես օրինակ բերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործերը, որոնք հիմնված են կեղծ մեղադրանքների և մտածածին իրողությունների վրա, 7 տարուց ավելի է անպտուղ շարունակվում:
«Այս գործերի տակ բացի քաղաքական կոնտեքստից, այլ բան գոյություն չունի և որքան էլ իրավապահները ջանքեր են գործադրում «постставной» դեմքեր ներգրավելու ու գործի գեղարվեստական մասն ապահովելու համար, դրանք տարբեր փուլերում փլուզվում են:
Սակայն իշխանության համար նվազագույն խնդիրը քաղաքական գործերի շարունակականության ապահովումն է` կոնկրետ անձանց հնարավորինս քաղաքականությունից դուրս պրոցեսներով ծանրաբեռնելու և թեման քարոզչական նպատակներով օգտագործելու համար»,- գրում է Տ. Աբրահամյանը։